Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տավուշի թեմում ընթացքի մեջ է «Լույս Մանկանց» ծրագիրը:

Ինչպես արդեն նշել ենք Տավուշի թեմում իրականացվում է «Լույս Մանկանց» ծրագիրը, որն իրենից ներկայացնում է երեցկանանց ծրագիր, որը միտված է Տավուշի թեմի երեցկանանց ընդգրլեկ հոգևոր դաստիարակության մեջ: Ծրագիրը Տավուշում ունենալու է մեկ տարվա տևողություն, որի ընթացքում երեխաները ձեռք կբերեն աստվածաշնչյան գիտելիքներ:

Ծրագրի անունն ինքնին խոսում է այն մասին, որ Աստծո լույսը պետք է հասնի բոլոր մանուկներին:

Տավուշի թեմում «Լույս Մանկանց» ծրագիրը գործարկվել է հետևյալ համայնքներում՝ Դիլիջան, Գետահովիտ, Գանձաքար, Այրում, Տավուշ, Նորաշեն, Այգեձոր, Ջուջևան:

Երեցկանանց անմիջական աջակցությամբ այս 8 համայնքներում երեխաները կստանան Աստվածաշնչյան գիտելիքներ:

Տավուշի թեմում ծրագրի ղեկավարն է Նանե Խաչատրյանը, ձեռքի աշխատանքի հմտություններ դասավանդող Ռուզաննա Հայրապետյանը և հոգևոր դաստիարակության,ծրագրերի պատասխանատու Սուսաննա Տեր-Հովհաննիսյանը:

Ծրագիրը կյանքի է կոչվել «Դանիական-հայկական առաքելություն» հասարակական կազմակերպության և Տավուշի թեմի միջոցներով:

Ծրագրի իրականացման համար վերջերս՝ մայիսի 20-ին, ստորագրվեց պայմանագիր Տավուշի թեմի և «Դանիական-Հայկական Բարգործական Առաքելություն» կազմակերպության միջև ծրագրի իրականացման համար:

Translate »