ԱՄԱՐԱՍ՝ ԱՐՑԱԽԻ ՉՀԱՆՁՆՎՈՂ ԱՄՐՈՒԹՅՈՒՆԸ
Հունիսի 8, 2022
Ամարասի վանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացել է Արցախի առաջին դպրոցը։
Հայաստանում քիչ են պահպանվել Սրբերի գերեզմաններ։ Դրանցից մեկը՝ 338թ-ին նահատակված Սուրբ Գրիգորիսի գերեզմանը գտնվում է Ամարասում։ Սուրբ Գրիգորիսը Հայոց Լուսավորչի՝ Գրիգորի թոռն էր։
Ամարասն այսօր մեր սահմանապահ վանքն է՝ իր ամրաշինություններով, որոնք մինչև օրս էլ կառուցվում և վերանորոգվում են՝ Վրթանես Սրբազանի օրհնությամբ և ջանքներով։
․․․Ուխտագնացություն Արցախ․Բագրատ Սրբազանը կրկին Արցախում էր։
․․․
Ազատ ու անկախ Արցախ,
Քո տուն-ամրոցը կերտեցինք,
Պատմությունը մեր երկրի
Մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք:
(Հատված Արցախի օրհներգից)