Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Այսօր Տավուշում տեղի ունեցավ «Արևիկ» սոցիալական-ցերեկային կենտրոնի բացումը:

Իջևան քաղաքում՝ Տավուշի թեմի առաջնորդարանում այսուհետ գործելու է «Արևիկ» սոցիալական-ցերեկային կենտրոնը: Տավուշի թեմի «Արևիկ» անունով նոր սոցիալական կենտրոն հնարավորություն կտա Տավուշի թեմի երեխաներին հաճախել ձեռքի աշխատանքի, նկարչության, կարպետագործության խմբակների:

Սոցիալական կենտրոնի կարևորագույն առաքելություններից մեկը մարզում սոցիալական աշխատանքի, երեխաների և ընտանիքների պաշտպաության ոլորտի զարգացումն է, որին հասնելու համար կստեղծվի մարզում սոց.աշխատողներով հոգեցված նմանատիպ կենրտրոնների ցանց:
Նորաստեղծ սոցիալական կենտրոնում իրենց աշխատանքն ու ծառայությունն են իրականացնում կենտրոնի ղեկավար Մերի Թուխիկյանը և ավագ սոցաշխատող Մերի Առաքելյանը:

Կենտրոնը հիմնադրվել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղանի, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի, Ընտանիք և համայնք» բարեգործական ՀԿ-ի, «ՀԱՅ ԴՊՐՈՑ» հիմնադրամի, Word vision բարեգործական միջազգային կազմակերպության և Տավուշի թեի առաջնորդարանի ջանքերով:

Այսօր բոլոր այս կառույցների ներկայացուցիչներ ներկա էին «Արևիկ» սոցիալական կենտրոնի բացման արարողությանը:

Կենտրոնում կրթադաստիարակչական կրթությունից զատ կարևոր առաքելություն է համարվելու նաև քրիստոնեական արժեհամակարգի սերմանումը երեխաների մեջ:

Ինչպես արդեն բազմիցս նշե; ենք Տավուշի թեմում ընթացքի մեջ է նաև մեկ այլ խոշոր ծրագիր՝ «Մեկ համայնք մեկ դպրոց», որը ենթադրում է կիրակնօրյա դպրոցների բացում Տավուշի մարզի յուրաքանչյուր համայնքում: Տավուշի թեմի առաջնորդի խոսքերով թեմի ապագա տեսլականում կա նաև այն նպատակը, որ յուրաքանչյուր կիրակնօրյա դպրոց ունենա իր սոցիալական կենտրոնը:

Translate »