ԱՆԱԿՆԿԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿՑԻՆԵՐԻ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Հունիսի 1, 2018
Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի շրջանավարտները հունիսի 1-ին, գերաշնորհ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անձամբ ողջունեց նրանց և տվեց իր օրհնությունը, ապա երիտասարդներին պատեհ առիթ ընձեռվեց հանդիպելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այնուհետև շրջանավարտներն այցելեցին Սուրբ Գայանե եկեղեցի, ինչպես նաև Մայր Աթոռի թանգարաններ:
Անակնկալներով լի և հագեցած ուխտագնացությունը նոր կյանքի շեմին դեռ երկար կհիշեն տավուշեցի շրջանավարտները: