Անդաստանի կարգ Խորանաշատի 800-ամյա Ավետարանով Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցում
Մայիսի 29, 2022
Հարյուրամյակների բացակայությունից հետո, Խորանաշատի վանքում գրված Ավետարանը վերադարձավ իր ծննդավայր։
Մաշտոցյան Մատենադարանը ծննդավայր է բերել 1224թ-ին գրված Ավետարանը, որի հիշատակարանը գրվել է Խորանաշատի հիմնադիր Վանական վարդապետի ձեռքով։ Այս Ավետարանը գերեվարվել է մոնղոլների կողմից և այնուհետև կրկին փրկագնվել Վանական վարդապետի կողմից։
Խորանաշատի Ավետարանը, մազապուրծ լինելով ցեղասպանությունից, Արևելյան Հայաստան է բերվել 1915թ-ին Վանի Սուրբ Վարդան եկեղեցուց։
Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր կատարվեց Անդաստանի կարգ՝ օրհնվեց աշխարհի չորս կողմերը։