Անմահ հերոսների հիշատակի արարողություն Նոր Վարագավանքում
Դեկտեմբերի 28, 2020
44-օրյա պատերազմը սկսվեց ուղիղ երեք ամիս առաջ։ Այդ օրը Վարագա Սուրբ Խաչի տոնն էր․․․
Դեկտեմբերի 27-ին Նոր Վարագավանքը կրկին աղոթքով էր լցված։ Անմահ հերոսների հիշատակի արարողություն էր, որը կազմակերպվել էր Համազգային երիտասարդական նախաձեռնության կողմից։
Երեկոյան ժամերգությունից հետո հոգեհանգստյան կարգ կատարվեց։
Ծառերի նոր տնկիներ տնկվեցին, որոնք հետագայում կվերատնկենք մեր զինվորների հիշատակի վայրերում։ Վերջում ուխտավորները լուսային օդապարուկների միջոցով իրենց սրտի լույսն ու ջերմությունն ուղարկեցին երկինք։