Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Աչաջրի կիրակնօրյա դպրոցի աշակերտներն այցելեցին Իջևանի ՍՕՍ մանկական գյուղեր:

Աչաջրի կիրակնօրյա դասընթացներին մասնակից աշակերտները Արժանապատիվ Տ․ Արշավրի քահանայի առաջնորդությամբ այցելեցին կրկին անգամ Իջևան քաղաքի ՍՕՍ մանկական գյուղ՝ իրենց հետ տանելով ոչ միայն նվերներ և քաղցրավենքիներ երեխաններին, այլ նաև իրենց իսկ ձեռքով պատրաստված մանրանկարչության գոհարներից մեկը՝ Հայր Մերը։ Կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում, որի ընթացքում էլ Աչաջրի կիրակնօրյա աշակերտները պատրաստել էին մի շարք երգեր և բանաստեղծություններ, որոնց մեջ առաջին անգամ երգվեց <Հայր Մեր> տերունական աղոթքը, այնուհետև մրցույթ կազմակերպվեց Տեր Հոր կողմից, թե ինչ է նշանակում եկեղեցի: Պարտվող խումբն ըստ ներկայացվող պայմանի՝ պետք է երգ երգեր կամ ասմունքեր։ Այնքան մոտ էին արդյունքները, որ երկու կողմերն էլ միմյանց սիրով նվիրեցին գեղեցիկ երգեր և ասմունքներ։

Ներկա էին նաև Աչաջրի կիրակնօրյա դպրոցի աշակերտների ծնողները:

Translate »