Առաջավորաց պահքի բարեկենդան․ Բագրատ Սրբազանի քարոզը
Ավետյաց երկրի տեսիլքը սկսելու պայմանը, նախապայմանը, ակունքը կուռքերի կամ կռապաշտության մերժումն է․ – մարդկային կռապաշտության – համացանցային կռապաշտության – աստղային գիտության կռապաշտության – տնտեսության կռապաշտության
․․․ Երբ 4-րդ դարում տեղի էր ունենում Հայոց դարձը, Տրդատ արքան հայացքը չուղղեց ո՛չ արևմուք, ո՛չ արևելք, ո՛չ հյուսիս, ո՛չ հարավ․ Աստծո պաշտամունքով, Քրիստոսին դառնալով, քրիստոնեությունն ընդունելով որպես ճշմարտության ճանապարհ, նա իր հայացքը դարձրեց արժեքներին, դարձրեց մեր ազգի լավագույն որակներին։
Պատմությունը վկայում է, որ այդ ժամանակվա գերտերությունների թե՛ մշակութային, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ազդեցության տակ գտնվող Հայաստան աշխարհն ընդլայնեց իր սահմանները, որովհետև ո՛չ վախ ունեին թշնամական բանակներից, ո՛չ մշակութային ազդեցություններից, ո՛չ տնտեսական բռնաճնշումներից, ո՛չ քաղաքական խաղերից, որովհետև այդ բոլորի վրա ունեին ՀՈԳՈՒ գերակայությունը, ազգի՝ խորքով ճանաչելու արժեքը, որն աստվածպաշտության խորհուրդն ուներ։
Չե՛մ մոռանալու քեզ, Հայրենիք, և չեմ ներելու այդ մոռացությունը, որն ինձ մղելու է ուրացության քո հանդեպ։ Եվ ես պարտավորվում եմ, ինչպես Աստված թելադրում է՝ գործելու, ապրելու շեն երկրի, Աստծո կամքը եղող երկրի, Աստծո անունը կրող երկրի տեսիլքով, որի անունը ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ է, արի զավակները մենք ենք։
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան