ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ ՄԱԿԱՐԱՎԱՆՔՈՒՄ
Օգոստոսի 14, 2022

Տիրամորը նվիրված ամենահին տոնն է Վերափոխման տոնը։ Այն նաև տարվա բերք ու բարիքի օրհնության օրն է։
Աչաջուր գյուղի Կիրակնօրյա դպրոցի սաները, գյուղից այլ հավատացյալներ և ուխտավորներ Սուրբ Պատարագի մասնակցեցին Մակարավանքում։
Ինչպես բոլոր եկեղեցիներում, Պատարագից հետո կատարվեց խաղողօրհնեքի կարգ։
Այս դժվարին ժամանակներում Տիրամայրը թող հովանի լինի մեր ողջ ժողովրդին։
Բյուր օրհնություն Մակարավանքի խաչքավոր Կարեն Մեջլումյանին և’ խաղողօրհնեքի պատրաստությունը, և’ հավատացյալների` վանք տեղափոխումը հանձն առնելու համար։