Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Աստվածամոր Վերափոխման տոնն է այսօր և Խաղողօրհնեքը

Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է։

Ավանդությունը պատմում է, որ Բարդուղիմեոս առաքյալը Հայաստանում էր, երբ ննջեց Տիրամայրը, վերադառնալով Երուսաղեմ և իմանալով սուրբ Կույսի ննջումի մասին, ստիպեց առաքյալներին, որ բացեն գերեզմանը՝ Տիրամորը վերջին հրաժեշտը տալու համար։

Սակայն Աստվածամոր մարմինը գերեզմանում չգտան, քանի որ Հիսուս Քրիստոսն իր խոստմանը համաձայն նրան տարել էր իր մոտ։

Մեր ավանդությունը պատմում է նաև, որ Տիրամոր պատկերն է տրվել Բարդուղիմեոս առաքյալին, ով էլ այն բերել է Հայք։ Այնուհետև Անձևյաց գավառում կառուցել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, ապա կուսանոց և Հոգեաց վանքը, իսկ պատկերը դրվել է այնտեղ։ Դարերի ընթացքում սրբապատկերի հետքերը կորել են, բայց մնացել է տոնը և Աստվածածնի անունը կրող եկեղեցիներ ու վանքեր ուխտի գնալու սովորույթը։

Վերափոխման տոնի օրը Պատարագից հետո, կատարվում է խաղողօրհնության կարգ և ապա օրհնված ողկույզները բաժանվում են ժողովրդին:

․․․

Դրվագներ Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում վերափոխման տոնի Պատարագից և Խաղողօրհնեքից։

***

Հայկական ավանդության համաձայն, Տիրամոր պատկերը տրվել է Բարդուղիմեոս առաքյալին, ով էլ այն բերել է Հայք։ Այնուհետև Անձևյաց գավառում կառուցել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, ապա կուսանոց և Հոգեաց վանքը, իսկ պատկերը դրվել է այնտեղ։ Դարերի ընթացքում սրբապատկերի հետքերը կորել են, բայց մնացել է տոնը և Աստվածածնի անունը կրող եկեղեցիներ ու վանքեր ուխտի գնալու սովորույթը։

Վերափոխման տոնի օրը՝ Ս. Պատարագից հետո, կատարվում է խաղողօրհնության կարգ և ապա օրհնված ողկույզները բաժանում ժողովրդին:

Translate »