Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ․ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

«Եվ հաց վերցնելով՝ գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց,տվեց նրանց ու ասաց. «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրված. այս արեք իմ հիշատակի համար»: Նույնպես և բաժակը վերցրեց ընթրիքից հետո և ասաց. «Այս բաժակը նոր ուխտ է իմ արյունով՝ ձեզ համար թափված»» (Ղուկ. 22:19-20)

Այսօր Ավագ Հինգշաբթի է։ Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ ուտում զատկական գառը, լվանում է Իր աշակերտների ոտքերը, նրանց հաղորդ դարձնում Իր Մարմնին ու Արյանը՝ այսպիսով հաստատելով Ս. Հաղորդության խորհուրդը, իսկ գիշերը ելնում է Ձիթենյաց լեռ, Իր աստվածային գլուխը գետին խոնարհելով՝ աղոթում Հորը և ապա ձերբակալվում (Մատթ. 26:17-46):

Ավագ հինգշաբթի օրը մատուցվում է Սուրբ Պատարագ, նույնն է կատարվում, ինչ տեղի ունեցավ խաչելությունից առաջ Վերնատանը վերջին (խորհրդավոր) ընթրիքի ժամանակ:

Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի

Translate »