Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ․ ՈՏՆԼՎԱ

«Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում. և լավ եք անում, քանի որ իսկապես ե՛մ: Իսկ արդ, եթե ես՝ Տերս և Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետև մի օրինակ տվի ձեզ, որ, ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք» (Հովհ. 13:13-15)

Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ ուտում զատկական գառը, լվանում է Իր աշակերտների ոտքերը, նրանց հաղորդ դարձնում Իր Մարմնին ու Արյանը՝ այսպիսով հաստատելով Ս. Հաղորդության խորհուրդը, իսկ գիշերը ելնում է Ձիթենյաց լեռ, Իր աստվածային գլուխը գետին խոնարհելով՝ աղոթում Հորը և ապա ձերբակալվում (Մատթ. 26:17-46): Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր Մարմինն ու Արյունը՝ կամենալով նախ սրբել նրանց ադամական մեղքից և հետո տալ Ս. Հաղորդության խորհուրդը:

Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի

Translate »