ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՆԵՐԴԱՇՆԱԿ. ՊԱՏԱՐԱԳ ՍՐԲՈՑ ՀՌԻՓՍԻՄՅԱՆՑ ՏՈՆԻՆ․ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԱՅԳԵՁՈՐ
Հունիսի 8, 2020
Սահմանապահ Այգեձորում է գտնվում կիսախոնարհ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին։ Եկեղեցին կառուցվել է 5-6-րդ դարերում։
Այսօր՝ Սուրբ Հռիփսիմյանց տոնին, Սուրբ Հռիփսիմե եկեղեցում Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
Կիսախոնարհ եկեղեցում, Բագրատ Սրբազանի բնորոշմամբ, մեր աղոթքին, երգին, փառաբանությանը իր կչկչոցով միացել է գետը, ճռվողյունով՝ թռչունները, հովը սոսափյուն է բերում տերևներին և մեր ամբողջական աղոթքը՝ ամբողջ ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ միասին, մենք ընծայում ենք տիեզերքի Արարչին։
—–
«Հռիփսիմյանց պատմությունը՝ մեր ժողովրդի՝ քրիստոնեության դարձի պատմությունը, համարում եմ հիմնադրված ՍԻՐՈ պատմությամբ՝ Տրդատ արքայի և աղջնակ Հռիփսիմեի մերժված սիրո պատմությամբ» – Բագրատ Սրբազան։