ԱՐԵՎԻԿՆԵՐԸ «ԾԻԾԵՌՆԱԿ» ՃԱՄԲԱՐՈՒՄ
Հուլիսի 13, 2018
Սույն թվականի հունիսի 2-ից 12-ը, երկու հերթափոխով, ՏաՀույսի թեմի «Արևիկ» սոցիալ կրթական կենտրոնի սաներն իրենց ամառային հանգիստն անցկացրին Վանաձորի «Ծիծեռնակ» ճամբարում:
«Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի» ծրագրում ընդգրկված երեխաների համար Ճամբարում ժամանակը ոչ միայն հաճելի էր, այլև՝ ուսանելի:
Ծրագիրն իրականանում է Եվրոմիության ֆինանսավորմամբ և «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի աջակցությամբ:
«Ծիծեռնակ» ամառային ճամբարի նախաձեռնողներին և կազմակերպիչներին մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում՝ նախաձեռնության, մեր Արևիկներին ընդգրկելու և ճամբարը պատշաճ կերպով անցկացնելու համար: