ԱՐՑԱԽԸ ՏՈՆՈՒՄ Է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 31-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
Սեպտեմբերի 2, 2022

Մեր ազգի արժանապատվության վերականգնման խորհրդանիշն է Արցախյան գոյապայքարը։
Այս տոնական օրը Ստեփանակերտում են և’ արցախցիներ, և’ բազմաթիվ հյուրեր։
Տավուշ֊Տահույսի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը` հոգևորականների ուղեկցությամբ նույնպես Արցախում է։
Այսօր առավոտյան Ստեփանակերտի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհվեցին, կատարվեց հոգեհանգստյան աղոթք Արցախի անկախության համար ընկած մեր բոլոր նահատակների համար։
Իսկ երեկոյան Ստեփանակերտում մեծ քայլերթ էր։
…
Մեր սեր, Արցախ,
Լուռ է և ամուր հույսը քո,
Լուռ է և խաղաղ,
Չի թուլանում այն։