Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տեսանյութ․ Արևագալի ժամերգություն Ոսկեպարի սահմանապահ Սուրբ Աստվածածին եկեղեցում

Մեծ Պահոց շրջանին Տավուշի թեմի բոլոր հոգևորականներն ավանդաբար յուրաքանչյուր չորեքշաբթի միասնական աղոթքի են կանգնում թեմի եկեղեցիներից մեկում։


Այսօր մեր բոլոր հոգևորականները Արևագալի ժամերգություն կատարելու համար միաբանվել էին Ոսկեպարի սահմանապահ Սուրբ Աստվածածին եկեղեցում։


«Վերջին շրջանին տեղեկատվական դաշտում լարվածություն առաջացավ, թե այս տարածքներում, որտեղ մենք հիմա գտնվում ենք, չափագրումներ են կատարվում ադրբեջանցիների կողմից։ Անընդհատ հրապարակի վրա է, որ այս տարածքները պիտի հանձնվեն:


Եթե նմանատիպ ձեռնարկում տեղի ունենա, մենք առաջինն ենք լինելու խրամատներում։

Սա ոչ թե սոսկ տարածքների խնդիր է, այլ մեր վերջին կաթիլ արժանապատվության և մեր գոյության խնդիրն է։


Աստված թող զորացնի մեր երկիրը, մեր ժողովրդին, որպեսզի իմաստությամբ, զգոնությամբ, զգաստությամբ, ամրությամբ, Աստծու օրհնությամբ և հովանիով, Սուրբ Աստվածամոր բարեխոսությամբ կարողանանք ոչ միայն դուրս գալ այս վիճակից, այլ նաև կարողանանք միասնաբար մեր կյանքը վերակերտել, և նաև մեր Հայրենիքի, մեր պետության, մեր ազգի արժանապատվությունը վերականգնել թե՛ տարածքային իմաստով, թե՛ հոգևոր-բարոյական իմաստով». Բագրատ Սրբազան։

…Ճանապարհ եւ ճշմարտութիւն եւ կեանք Քրիստոս. առաջնորդեա՛ հոգւոց մերոց. յերկրէ ելանել յերկինս…

Translate »