Բագրատունյաց և Զաքարյանների հաղթանակների ոգով. հայ զինվորի օր Հաղարծնում
Ապրիլի 24, 2017

Հաղարծնի հոգևոր – մշակութային շաբաթվա օրերից մեկը նվիրված էր հայ զինվորին: Օգոստոսի 19-ին մեր հյուրն էին Բանակային Երրորդ կորպուսի զինվորները:
Տավուշի տարբեր զորամասերից ժամանած զինվորները շրջեցին Հաղարծնում, ծանոթացան վանքի պատմությանը, մասնակցեցին փայտի փորագրության, նկարչությանը, օճառների պատրաստմանը:
Ելույթ ունեցավ Դիլիջանի զորամասի նվագախումբը, զինվորները Տավուշի թեմի երիտասարդների հետ միասին երգեցին ու պարեցին:
Այցելությունը Հաղարծին վանք, որն առանցքային նշանակություն է ունեցել Բագրատունյաց թագավորների ու Զաքարյան իշխանների համար, զինվորների համար այս հարստությունների հաղթական ճանապարհը մեր օրերում շարունակելու վճռականությունն է: