Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Բագրատ Սրբազանի՝ Տավուշի առաջնորդությունը ստանձնելու 5-ամյակը․ Սրբազանի քարոզը

Այսօր ավարտվում է մեր առաքելության առաջին շրջանը։ Ինչ ստացվեց, ինչպես ստացվեց՝ այդ բոլորի դատավորը ժամանակը կլինի և Աստված ինքը։ Մենք ակնկալիք չունենք մեր ժողովրդի դատաստանի։

․․․ Մեր բոլոր թերություններն ու պակասությունները վերածելու ենք առավելությունների, մեր բոլոր խնդիրները վերածելու ենք զարգացման հնարավորությունների։ Այս բոլորի առանցքում մարդն է՝ արժանապատիվ մարդը, արժանապատիվ տավուշեցին, և այս բոլորի առանցքում՝ Աստծո օրհնությունը և առաջնորդությունը։

․․․ Մեր տարածաշրջանը, մեր աշխարհը մարդիկ կոչել են ԱՆՀԱՎԱՏ շրջան, ԱՆՀԱՎԱՏՆԵՐԻ շրջան: Տավուշեցին անբաժանելի կերպով ներընդելուզված է Քրիստոսի կյանքի և անձի հետ։

․․․ Այս ժողովուրդը կյանքը գնահատում է մահվանը զուգադիր, առանց հաշվի առնելու մահվան ներկայությունը․ այսպիսի ժողովրդի ենք կոչված ծառայելու։

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Translate »