Բարությամբ է շնչում Աստվածաշունչը: Աստված է բարության սերմնացանը:
Ամեն մարդ կյանքում ձգտում է ունենալ երեք կարևոր արժեքներ՝ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ: ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ իբրև մարդու խոսքի ու գործի միջև ճշտություն, կոչվում է ճշմարտախոսություն, անկեղծություն կամ ուղղամտություն: Արդարև Սուրբ Գիրքը վկայում է, թե Աստված ակունքն է ամեն ճշմարտության: Ամեն մարդ, ուր որ էլ ապրի, ինչ պայմաններում էլ, որ լինի, պարտավոր է իր կյանքի օրինակով ու իր խոսքի վկայությամբ ցույց տալու ճշմարտությունը, պարկեշտությունն ու անկեղծությունը: Բարոյական գեղեցկությունը և բարիքի գործադրությունը ընկերակցում են ճշմարտությանը: Այս պատճառով Աստծու պատկերով ստեղծված մարդը Նրա հետ ճշմարտության կապը արտահայտում է նաև իր գեղարվեստական գեղեցկությամբ: Այս ուղղությամբ արվեստը ճշմարիտ է և գեղեցիկ, երբ իր ծնունդով համապատասխանում է հատուկ կոչման, որ է՝ հավատքով ու երկրպագությամբ հիշել և փառավորել Աստծու գերակա խորհուրդը: Այն գեղեցկությունն է վսեմ անտեսանելի ճշմարտության, սիրո ու պայծառությունը Աստծու փառքի: Արվեստը ձգտում է Աստծու անհուն գեղեցկության և օժանդակելու մարդկային հոգիների դարձը դեպի Աստված: Ուրեմն ճշմարտությունը, բարությունն ու գեղեցկությունը իրար հետ կապված են և կախում ունեն իրարից: Այս պատմությունը արվեստի ուժի մասին է, որն անշուշտ կապված է Աստծու զորության հետ: Բանաստեղծը առանց Աստծու ներշնչման, չի կարող գլուխ-գործոցներ ստեղծել: ՆՐԱ ՆԵՐՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ` ԱՍՏՎԱԾ Է: Առանց Աստծու, բանաստեղծի միտքը չի կարող լուսավորվել; ՆՈՒՅՆԻՍԿ ԲՌՆԱԿԱԼՆԵՐԸ ԱՍՏԾՈՒ ԶՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ ԾՆԿԻ ԵՆ ԳԱԼԻՍ, ԱՅՍ ՊԱՐԱԳԱՅԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՀԱՖԻԶԻ ՄԻՋՈՑՈՎ; ԿԱՐԴԱՑԵ’Ք ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԿԶԳԱՔ, ԹԵ ԱՍՏՎԱԾ ԻՆՉՔԱ~Ն ՈՒԺԵՂ Է: