Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մատուցվել է Սուրբ ծննդյան Ճրագալույցի պատարագ
Հայ Առաքելական եկեղեցիներում հունվարի 5-ին, երեկոյան, Սուրբ Ծննդյան ճրագալույցին մատուցվում է Սուրբ Պատարագ:
Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Սուրբ Պատարագ է մատուցվում երկու անգամ՝ հունվարի 5-ի երեկոյան՝ ճրագալույցի, և հունվարի 6-ի առավոտյան՝ տերունական, որովհետեւ Քրիստոսի Ծնունդը կեսգիշերին եղավ, իսկ Մկրտությունը՝ կեսօրին, ըստ այսմ՝ ճրագալույցի Պատարագը Քրիստոսի Ծննդյան խորհրդով է, իսկ առավոտյանը՝ Մկրտության:
Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցում Ճրագալույցի Սուրբ Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը: Նա փոխանցեց Սուրբ Ծննդյան ավետիսը, նշելով, որ պետք է ուրախանալ ու ցնծալ, Ընդունի՛ր անսահման Սիրուն՝ ցրելով մեղքերիդ հարատև աճող մթությունը և լցվի՛ր հոգևոր բերկրանքով:
Շնորհավոր մարդկային ընտանիք:
ՔՐԻՍՏՈՍ ԾՆՎԵՑ ՈՒ ՀԱՅՏՆՎԵՑ
ՁԵԶ ԵՎ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ
Լուսանկարները՝ Արտուշ Հարությունյանի