Գյումրեցի Արտակ Թադևոսյանը պարկուճներից պատրաստված ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ լանջախաչ ընծայեց Բագրատ Սրբազանին
Սեպտեմբերի 22, 2020
Պարկուճներից պատրաստված ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ լանջախաչ ընծայվեց Բագրատ Սրբազանին Լանջախաչի հեղինակն ու ընծայաբերողը գյումրեցի հայտնի զարդագործ Արտակ Թադևոսյանն է (HayAr Jewellery)։
Արտակին ուղեկցում էր ՀՀ ԱԺ շիրակցի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։Արտակն անձամբ չէր ճանաչում Սրբազան Հորը, սակայն նրա փափագն էր կրակված պարկուճներից լանջախաչ նվիրել սահմանապահ թեմի առաջնորդին։
«Սա կլինի իմ առաքելության խաչը, ինչին որ մեր Տերը կոչել է մեզ՝ դռները բախելու, խաղաղության մասին ողջույն տալու, և, ընդհանրապես, խոսելու խաղաղության մասին, քարոզելու խաղաղության մասին և ապրելու խաղաղության համար»,- ասաց Բագրատ Սրբազանն իր շնորհակալական խոսքում։