Գնում ենք առաջնագիծ` Արցախ աշխարհ
Նոյեմբերի 2, 2020

ԱՄՆ-ից մեր սիրելի Պետրոս և Մարինե Բաղդասարյաններն ու Իջևանից Գարիկ և Գրիգոր Ղուլարյանները, Ոսկեվազից Դավիթ Հովհաննիսյանը և Պահապան զարգացման հիմնադրամը սիրո և պատասխանատվության մեծ զգացումով միացան մեր նախաձեռնությանն ու սահմանապահներին անհրաժեշտ պարագաները հասցրին մեզ։ Անձրևանոցների մեծ խմբաքանակ նվիրելու համար շնորհակալ ենք Ակունք բարեգործական հիմնադրամին։
Շնորհակալ ենք և’ նվիրատուներին, և’ իրերը մեր հերոս բանակին հասցնողներին։
Աստված բոլորին պահապան։