Գոշավանքում հանձնվեցին Դիլիջանի տարածաշրջանի կիրակնօրյա դպրոցների ուսուցչության վկայականները
Դիլիջանի տարածաշրջանի ուսուցիչներն իրենց ուսուցչության վկայականներն ստացան Գոշավանքում:
Ինչպես գիտենք Գոշանքը միջնադարյան հոգևոր, կրթական և մշակույթային կենտրոն է և հաճախ պատմական աղբյուրներում հիշատակվում է որպես վարժարան, ճեմարան, Գոշավանքի համալսարան: Այստեղ են կրթվել և գործել հայ մշակույթի նշանավոր գործիչներ Վանական Վարդապետը, Կիրակոս Գանձակեցին, որոնց հիմնադրած դպրոցներում շարունակվել են Գոշավանքի ավանդույթները:
Մ.Գոշի մահից հետո էլ չի դադարում վանքի մտավոր և շինարարական կյանքը: Նրա աշակերտները մինչը 13-րդ դարի վերջ պահում են վանքի հռչակը: Վանքն ապրել է իր հոգևոր կյանքով, ավելացրել եկեղեցիներն ու գավիթները, հասցնելով 11-ի:
Այս իրադարձությունը շատ խորհրդանշական էր, քանի որ շարունակում է Գոշավանքի գիտամանկավարժական առաքելությունը:
Միջոցառումն իր հայրական օրհնությամբ պատվել էր նաև Սիրիայի թեմի առաջնորդ գերաշնորհ Արմաշ Սրբազանը: