ԳՈՇԱՎԱՆՔ․ ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՈՆ
Հունիսի 19, 2022
Այսօր տոնն է Հայոց Լուսավորչի տեսիլքի, երբ Քրիստոս մուրճի հարվածով ցույց տվեց Հայոց Մայր Տաճարի կառուցման վայրը։
Ինչպես ասում է Բագրատ Սրբազանը․-« ․․․Սուրբ Խաչի պատմությունը Աստծո և մարդկության խելահեղ սիրո պատմությունն է, Սուրբ Էջմիածնի պատմությունը Քրիստոսի՛ և հայությա՛ն խելահեղ սիրո պատմությունն է»։
Այսօր Ագապէ կամերային երգչախումբն առաջին անգամ Պատարագ երգեց (աղոթեց)։ Երգչախմբի անդրանիկ ելույթը 2018թ-ին ևս կայացել է Տավուշում՝ Հաղարծնի վանքում։
Շնորհավոր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը։