Դիլիջանի «Լույս Մանկանց» ծրագրի փոքրիկ ընտանիքի անդամները մկրտվեցին
Ապրիլի 24, 2017
Ինչպես արդեն նշել ենք` Տավուշի թեմում իրականացվում է «Լույս Մանկանց» ծրագիրը, որն իրենից ներկայացնում է երեցկանանց ծրագիր, որը միտված է Տավուշի թեմի երեցկանանց ընդգրկել հոգևոր դաստիարակության մեջ: Ծրագիրը Տավուշում ունի մեկ տարվա տևողություն, որի ընթացքում երեխաները ձեռք են բերելու աստվածաշնչյան գիտելիքներ:
Մկրտվեցին Դիլիջան քաղաքի «Լույս Մանկանց» ծրագրի մանուկները: Մանուկների հետ աշխատում է Դիլիջանի տարածաշրջանի արժանապատիվ քահանա Տեր Շավարշի երեցկինը՝ Գայանե Մելքոնյանը:
Ծրագիրն իր գագաթնակետում է, երեխաները մեծագույն սիրով ու անհամբերությամբ սպասում են հերթական դասերին: Ու այս հրաշամանուկները Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի ձեռամբ դարձան լիարժեք քրիստոնյաներ: