Դիլիջանի տարածաշրջանի կիրակնօրյա դպրոցների սաները հանդես եկան գեղեցիկ միջոցառումով
Արդեն նշել ենք, որ Տավուշի թեմում մեկ տարվա ընթացքում կյանքի է կոչվել «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագիրը:
Առաջիկա 3 տարում նպատակ կա մարզի 70 համայնքում բացել կիրակնօրյա դպրոցներ, որոնց համար արդեն իսկ պատրաստել են 60-ից ավել ուսուցիչների: Ընթացիկ տարին Թեմն ամփոփում է 43 կենտրոնով և 2000 աշակերտով:
Դեկտեմբեր 22-ին Դիլիջանի տարածաշրջանում տոն էր, Տավուշի թեմի ամանորյա միջոցառումների շրջանաում Ամանորի և Սուրբ ծննդյան միջոցառում էր Դիլիջանի տարածաշրջանում, որին մասնակցում էին Դիլիջան քաղաքի և հարակից գյուղերի՝ Խաչարձանի, Գոշի, Աղավնավանքի, Հաղարծնի, Թեղուտի կիրակնօրա դպրոցների սաներն իրենց ուսուցիչների հետ միասին: Երեխաների կատարումներում գերակշռում էր հոգևոր թեման՝ Սուրբ ծննդյան ներկայացումներ, հոգևոր երգեր:
Կիրակնօրյա դպրոցները գտնվում են տարածաշրջանի արժանապատիվ քահանաներ Տեր Շավարշի և Տեր Սեդրակի, Հաղարծին վանական համալիրի վանահայր Հայր Արիստակեսի և Տավուշի թեմի փոխառաջնորդ Հայր Սամվելի հոգևոր խնամքի ներքո:
Տավուշի թեմի առաջնորդարանում պատրաստված ամանորյա նվերներն ու մանկական Աստվածաշունչները բաժանվեցին մանուկներին: Միջոցառմանը ներկա էր Տավուշի թեմի աշպատակազմը, տարածաշրջանի հոգևոր դասը, նաև Հաղարծին վանական համալիրի վանահայր հայր Արիստակեսը, Տավուշի թեմի երիտասարդներ՝ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի օրհնությամբ Միջոցառմանն ակտիվորեն մասնակցեցին նաև «Լույս Մանկանց» ծրագրի մանուկները՝
Տեր Շավարշ քահանայի երեցկնոջ Գայանե Մելքոնյանի գլխավորությամբ:
Միջոցառումն իրականություն դարձավ ԵՀԽ հայաստանյան «Կլոր Սեղան» հիմնադրամի, Կանադայից և Ամերիկայից մի խումբ հայորդիների, Գաբրիել Չեմբերջյանի և կանադահայ երիտասարդ Ռաֆֆի Քեոհնելյանի ջանքերով, ով արդեն երրորդ տարին է մասնակցում սույն ծրագրին: