Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՎԻԿՏՈՐԻՆԱՆ

Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների աշակերտների միջև, գիտելիքների ստուգման, հետագա անելիքների ուղղվածության, կրթական կյանքն էլ ավելի աշխույժ պահելու նպատակով, անցկացվեց արդեն երկրորդ վիկտորինան:

Դիլիջանի տարածաշրջանի կիրակնօրյա դպրոցների միջև կայացած վիկտորինայի հաղթողը Գոշի կիրակնօրյայի թիմն է:
Վիկտորինան տեղի ունեցավ Դիլիջան քաղաքում և անցավ չափազանց ակտիվ ու դրական մթնոլորտում, և որ ամենակարևորն է, մասնակիցները գերազանց արդյունք ցուցաբերեցին:
Թիմերի միջև մրցակցությունը թեժ էր:

Հիշեցնենք, որ թիմերը բաժանվել են ըստ տարածաշրջանների: Տարածաշրջանների հաղթողները անցնում են մարզային փուլ և փորձելու են դառնալ տարվա թիմը:

 

28954605_1775590479417550_3008515876040077330_o
« of 35 »
« of 2 »

 

Իջևանի տարածաշրջանի հաղթողը Ներքին Ծաղկավան գյուղի կիրակնօրյայի թիմն է:
Հաջորդ վիկտորինան տեղի կունենա սույն թվականի մարտի 14-ին Բերդում՝ Բերդի տարածաշրջանի բոլոր կիրակնօրյա դպրոցների մասնակցությամբ:

Տավուշ, ՏաՀույս
Հոգևոր կրթության մշակույթի արմատավորումը:

Translate »