Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Դիլիջան քաղաքի թիվ 4 դպրոցում բացվեց հերթական կիրակնօրյա դպրոցը:

Ինչպես արդեն բազմիցս նշել ենք Տավուշի թեմում 2016թ. մեկնարկել է նոր ծրագիր՝ «Մեկ համայնք, մեկ դպրոց» քրիստոնեական դաստիարակության համար:
Այսօր Դիլիջան քաղաքի թիվ 4 դպրոցում բացվեց հերթական կիրակնօրյա դպրոցը: Դպրոցն ունենալու է 200 աշակերտ, թիվ 4 դպրոցում բարձր հիմքերի վրա է գտնվում ռազմահայրենասիրական դաստիարակությունը, այսուհետ դպրոցի հիմնաքար է դառնալու նաև հոգևոր կրթությունն ու արժեհամակարգը:
Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանն իր խոսքում նշեց.
«Շատ կարևոր է, որ լեզուներ,բնական գիտությւոններ և այլ հանրակրթական գիտելիքներ ստանալուց զատ մեր երեխաներն ստանան նաև հոգևոր գիտելիքներ, ծանոթանան մեր հոգևոր արժեքներին: Այսօր մեր երեխաների համար մի նոր, մեծ, կարևոր հիմք է դրվում այն մեծ Անդաստանում, որ կոչվում է Տահույս աշխարհ, Տավուշի թեմ: Հրաշալի մի հնարավորություն մեր երեխաներին մոտեցնելու Աստծուն, աստվածայինին, նրանց մեջ սերմանել Աստծո սերը, հավիտենական արժեքները՝ ավելի լուսավոր ապագա ունենալու համար»:
Կիրակնօրյա դպրոցը հովանավորել են կանադահայ բարերարներ Լևոն և Աննա Աֆեյանները, որոնց անունով էլ կկոչվի նորաստեղծ դպրոցը:
Տավուշի թեմը թեմակալ առաջնորդի խնամքով իր առջև դրել էր նպատակ, որ յուրաքանչյուր համայնք ունենա կիրակնօրյա դպրոց ու այսօր այդ ճանապարհի իրականացման վեհ ընթացքի վրա է:

Translate »