Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Եզրափակվեցին Նոյեմբերյանի տարածաշրջանի կիրակնօրյա դպրոցների ամանորյա միջոցառումները

Տավուշի թեմի 43 կիրակնօրյա դպրոցների շուրջ 2000 աշակերտներ շարունակում են տոնել Ամանորն ու Սուրբ Ծննունդը՝ ներկայանալով տարեվերջյան տոնական միջացառումներով։

Դեկտեմբերի 24-ին Նոյեմբերյանի «Պապոնց Տուն» սոցիալ-կրթական կենտրոնում էին հավաքվել այդ կենտրոնի, «Րաֆֆի և Սիլվա Ջիկերյան», «Հույսի Կամուրջի» կիրակնօրյա դպրոցների, Ջուջևանի «Լույս Մանկանց» ծրագրի սաները։ Նրանց այցի էր եկել Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ներկա էին նաև տարածաշրջանի հոգևոր հովիվներ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանն ու Տեր Հրայր քահանա Բեջանյանը։

Գեղեցիկ միջոցառումն իրենց ելույթով ամբողջական դարձրին Այրումի երաժշտական դպրոցի աշակերտները։ Սուրբ Ծննդյան ավետիսը կրկին հնչեց մանուկների շուրթերից՝ դառնալով այս օրերին անընդհատ հնչող փառաբանության հանգերգի մի մասը։

Նշենք, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում մանուկների ուրախությունն ամբողջական դարձնող Սուրբ Ծննդյան նվերներն իրականություն են դարձել ԵՀԽ «Կլոր Սեղան» գրասենյակի, ինչպես նաև Տավուշի թեմի կանադահայ ու լոսանջելեսաբնակ մի խումբ բարեկամների աջակցության շնորհիվ։

25659633_1742529262723672_5165215069738861525_n
« of 11 »
Translate »