Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Ելույթ ունեցան Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալական կենտրոնի սաները:

Երեկ`երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված Իջևանի քաղաքային միջոցառման ժամանակ առաջին անգամ բեմ բարձրացան նաև Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալական կենտրոնի սաները: Հիշեցնենք,որ կենտրոնի բացումը տեղի է ունեցել օրեր առաջ:

Սոցիալական կենտրոնի կարևորագույն առաքելություններից մեկը մարզում սոցիալական աշխատանքի, երեխաների և ընտանիքների պաշտպաության ոլորտի զարգացումն է, որին հասնելու համար կստեղծվի մարզում սոց.աշխատողներով հոգեցված նմանատիպ կենրտրոնների ցանց:
Նորաստեղծ սոցիալական կենտրոնում իրենց աշխատանքն ու ծառայությունն են իրականացնում կենտրոնի ղեկավար Մերի Թուխիկյանը և ավագ սոցաշխատող Մերի Առաքելյանը:

 

Translate »