Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Եկեղեցու հողօրհնեք սահմանապահ Պառավաքարում

Այսօր հյուսիսարևելյան սահմանագոտում՝ Պառավաքար գյուղում, թշնամու ուղիղ նշանառության տակ, սահմանում ապրող մարդիկ մի անգամ ևս վերահաստատեցին արժանապատիվ և քրիստոնեավայել ապրելու և արարելու իրենց առաքելությունը:

Տահույսի թեմի gերաշնորհ առաջնորդ Բագրատ Սրբազանի և տարածաշրջանի արժանապատիվ քահանա Տեր Արամի ձեռամբ կատարվեց գյուղում կառուցվելիք Սուրբ Հովհաննես եկեղեցու հողօրհնեքի կարգ:

Եկեղեցու կառուցումը հովանավորում է տեղացի գեներալ-մայոր Արիս Բրուտյանը:

Պառավաքարում այսօր նշվում էր նաև գյուղի ստեղծման 95-ամյակը: Պառավաքար գյուղը տարածաշրջանի ամենամեծ գյուղերից մեկն է, երեք կողմից հարևան է ադրբեջանական գյուղերին: Հնում գյուղում եղել է եկեղեցի՝ Սուրբ Հովհաննես անունով:


-Նոր Սուրբ Հովհաննեսը մեր հավատքի ու արարումի նորոգումն է: Նախքան զինական ուժի հաղթանակը հայը միշտ հոգու մեջ է տարել հաղթանակը: Մեր բոլոր մեծ նշանավոր զորականները իրենց կյանքի գնով են կառուցել ու պահպանել մեր վանքերն ու եկեղեցիները, գեներալ Արիս Բրուտյանի քալն այսօր ևս դրա վկայությունն է: Եկեղեցին քարեղեն կառույց է, ձեր աղոթքներով, զորավոր հավատքով,մարդով է այն կյանք ստանալու, կյանքի կոչվելու,- իր խոսքի մեջ նշեց Բագրատ Սրբազանը

DSC_0386 (1)
« of 7 »
Translate »