Եռօրյա այցով Տավուշի թեմում հյուր են կանադահայ բարերարներ Տեր և տիկին Լևոն և Անա Աֆեյանները:
Ծնված լինելով Հայաստանից հեռու՝ Կանադայում և Արգենտինայում, տեր և տիկին Աֆեյանները ոչ միայն չեն կորցրել հայրենիքի հետ կապը, այլև ցանկացած առիթ օգտագործում են Հայաստան այցելելու և հայրենիքիին նվիրված մի շարք գործեր անելու համար:
Օժտված լինելով հայ ինքնությունը բնորոշող բոլոր հատկանիշներով հայ բարերարները դասվում են հայրենիքի նվիրյալների շարքին:
տեր և տիկին Աֆեյանները Տավուշում էին, այցելեցին առաջնագծի զինվորներին, մասնակցեցին զինվորների ձեռքով կառուցված մատուռի օծման արարողությանը, եղան Հյուսիս-արևելյան հրաշք վանական համալիրում՝ Նոր Վարագավանքում:
Այցելեցին Մովսես գյուղ և մասնակից դարձան 6 շրջանավարտների մկրտության արարողությանը, օրն ավարտեցին Մեհրաբի զորամասում:
Վերջին օրն այցելեցին սահմանամերձ գյուղեր՝ Պառավաքար, Բերքաբեր, Սարիգյուղ:
Պառավաքար գյուղում մասնակից դարձան Սրբոց թարմանչաց կիրակնօրյա դպրոցի բացման արարողությանը:
Հիշեցնենք, որ տեր և տիկին Աֆեյանները Դիլիջանի կիրակնօրյա դպրոցի հովանավորներն են ևս, ու դպրոցը կրում է իրենց անունը: