ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ… Բագրատ Սրբազանի խոսքը ՀՀ անկախության 30-ամյակին
ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ…Ծանր սրտով և խառն զգացումներով եմ անունդ տալիս Իմ ՀԱՅԱՍՏԱՆ, քրտինքից ու ջրից առավել զավակներիդ արյունով ոռոգված Իմ ՏՈՒՆ ու ԲՆՕՐՐԱՆ:
1991-ին վերականգնեցիր Պետականությունդ՝ Հայրենիքից, անհատներից դառնալով Պետություն: Այսօր, վերստին Պետությունից՝ հավաքականությունից, վերածվեցիր հերոս անհատների՝ Հայրենիքի կենսագրության: Կրկին դառնալու ես Պետություն, կրկին դառնալու ես հավաքական սխրանք, կրկին քայլելու ես ազգերի շքերթի մեջ, որպես ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԱԶԳ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ վկան մեր ԱՆՄԱՀՆԵՐԸ, վկան մեր տկարացած, բայց չմեռած ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ:
Տեր իմ և Աստված իմ առաջնորդիր մեզ Քո խոստումի համաձայն՝ Ավետյաց Երկրի Տեսիլքով:
Իմ Հայասատան աշխարհ ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ «Տիրոջ ձեռքին վայելչության պսակ պիտի դառնաս և քո Աստծու ձեռքին՝ արքայական թագ։ Այլևս չես կոչվելու ԼՔՅԱԼ, ոչ էլ քո երկիրն է կոչվելու ԱՎԵՐԱԿ։ Քեզ պիտի կոչեն՝ ԻՄ ԿԱՄՔԸ, իսկ քո երկիրը՝ ՇԵՆ բնակություն, որովհետև Տերը սեր է տածում քո նկատմամբ, և քո երկիրը բնակությամբ պիտի լցվի» (Ես. 62:3-5)։
Երանի՜ արժանի լինենք Քեզ, ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ, ԻՄ ԱՐՑԱԽ… Եվ այս աշխարհից մեկնելու ժամին երջանկացած գնանք և ոչ նզովված…ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ…ՏԱՃԱՐԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՂՈՑԻՆ…ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ…