Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Երեկոյան աղոթք

Գրաբար

      Հայր գթած, բարեխնամող՝ արարիչ ամենայն արարածոց. ընկալ զպաղատանս ծառայից քոց ի ժամ երեկոյիս, որ առատդ ես առ ամենեսեան՝ պարգեւօք բարերարութեան քո: Ողորմեա, Տէր, ամենայն աշխարհի, եւ եկեղեցւոյ քում սրբոյ, հիւանդաց, վշտացելոց, ճանապարհորդաց, նաւորդաց, խոստովանողաց, ապաշխարողաց, եւ հոգւոցն հանգուցելոց: Զի դու, Տէր ամենակալ, գիտես զպէտս մեր եւ զկարիս առաւել քան զոր խնդրեմք եւ իմանամք եւ քեզ ընդ Որդւոյ եւ Ամենասրբոյ Հոգւոյդ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

 

Աշխարհաբար

       Ո՜վ գթած Հայր, բարեխնամ արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին, Դու, որ առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին: Ողորմի՛ր Տե՜ր, ամբողջ աշխարհին և մանավանդ Քո Սուրբ Եկեղեցուն.- հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին և հանգուցյալ հոգիներին, որովհետեւ Դու, ամենակա՜լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից և գիտցածից էլ ավելի: Որդուդ եւ ամենասուրբ Հոգուդ հետ միասին քե՛զ վայելում են փառքը, իշխանությունն ու պատիւը, այժմ եւ միշտ և հավիտյանս հավիտենից:Ամեն:

 

Translate »