Երիտասարդական «Բարև, ես եմ» ծրագիրը Հաղարծնում
Մայիսի 22, 2022
Մեր երիտասարդներն իրական միություն դառնալու ճանապարհով վստահ քայլում են առաջ։ Կայացավ Տավուշի թեմի բոլոր շրջանների ակտիվ երիտասարդներին միավորող ևս մեկ «Բարև, ես եմ» հանդիպում։ Այս անգամ Հաղարծնի վանքում էինք։
Երիտասարդները մասնակցեցին Սուրբ Պատարագին և լսեցին Բագրատ Սրբազանի խոսքը. դուք էլ լսեք։
Հանդիպում ունեցան ռազմական ու հասարակական գործիչ, գնդապետ Ալեքսան Մինասյանի հետ և կարևոր գաղափարներ փոխանակեցին մեր հայրենիքի, բանակի և պետականության մասին։
Զրուցեցին ՀՀ վաստակավոր արտիստ Նելլի Խերանյանի հետ և սովորեցին, թե ինչպես պետք է զարգացնեն իրենց խոսքարվեստը։
Ծրագրի շրջանակներում մեր ակտիվ երիտասարդները պարբերաբար հավաքվում են և միասին հոգևոր-կրթական հագեցած օրեր ունենուն թեմի տարբեր համայնքներում։ Այնպես որ՝ դեռ կհանդիպենք։