ԸՆԿԵՐԱՑԱՆՔ ՈՒ ՀԻՄԱ ԲԱԺԱՆՎՈՒՄ ԵՆՔ․ ՏաՈւժ դպրոցների առաջին ճամբարը
Հուլիսի 15, 2022
«Կոմանդոս», «Գարեգին Նժդեհ» և «Սասնա 13 բռունցք» ջոկատների բաժանված ՏաՈւժ-Բերդ և ՏաՈւժ-Դիլիջան դպրոցները 6 օր շարունակ սովորեցին, կիրառեցին իրենց սովորածը, մրցեցին միմյանց հետ և հաղթեցին բոլորով, հաղթեցին գիտելիքով և ուժով։
Կհարցնեք՝ ի՞նչ դասեր եք արել։ Ասենք․
- Առաջին օգնություն,
- Սուր գործիքների հետ վարվեցողություն,
- Ձեռային աշխատանքներ,
- Հետախուզական նշաններ,
- Կապեր,
- Ժայռամագլցում,
- Ողջ մնալու արվեստ,
- Մորզեի կոդ։
Այսպես է լինելու միշտ․ ՏաՈւժում սովորած և ավարտած աշակերտները դառնալու են մեր ապագա առաջնորդները՝ ամուր մտքով, հոգով և բազկով։
Շնորհակալ ենք Արթո և Անի Մուրադյաններին, Թամար Ալբարյանին՝ ճամբարի հնարավորությունն ընձեռելու համար։