Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Թարգմանչաց տոնն Իջևանում

Այս տարի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Թարգմանչաց տոնը նշում է հոկտեմբերի 8-ին: «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո հիշատակում են վեց սուրբ թարգմանիչները՝ Մեսրոպ Մաշտոցը, նրա ավագ ու կրտսեր աշակերտները՝ Եղիշեն, Մովսես Խորենացին, Դավիթ Անհաղթը, ինչպես նաև Գրիգոր Նարեկացին և Ներսես Շնորհալին:

Թարգմանչաց տոնի առթիվ Սուրբ Թարգմանիչներից մեկի՝ Սուրբ Ներսես Շնորհալու անունը կրող Իջևանի եկեղեցում առավոտյան Սուրբ Պատարագ մատուցվեց, որին ներկա էին հավատացյալներ և ուխտավորներ այլ վայրերից: Պատարագի որոշ հատվածներ երգում էին Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի սաները: Պատարագից հետո եկեղեցու բակում փոքրիկ պարային ելույթ ունեցավ Smile համույթը:

Երեկոյան Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու երիտասարդները եկեղեցու հովիվ Տեր Սիմեոն քահանայի առաջնորդությամբ մոմերով, շարականներ երգելով շարժվեցին դեպի Բաց խորան, որտեղ կատարվեց Հանգստյան ժամերգություն, աղոթք՝ խնդրելով Սուրբ Թարգմանիչների բարեխոսությունը մեզ համար:

 

 

Translate »