Իջևանի տարածաշրջանում Ամանորի և Սուրբ Ծննդյան այցելությունների շարքը եզրափակվեց ևս 2 միջոցառմամբ՝ Կայանավանում և Սարիգյուղում
Կայանավանում ելույթ ունեցան Կայանի, Ազատամուտի, և Վազաշենի կիրակնօրյա դպրոցները։ Ամանորյա ուրախությունն օրվա երկրորդ կեսին տեղափոխվեց Սարիգյուղ՝ Սուրբ Ծննդյան ավետիսը կրկին հնչեցրին Սարիգյուղ, Սևքար, Բերքաբեր, Ներքին Ծաղկավան, Աչաջուր և Կիրանց համայնքների կիրակնօրյա դպրոցների սաները։ Երեխաներին այցի էին եկել Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, տարածաշրջանի հոգևոր հովիվները՝ Տեր Սիմեոն, Տեր Արշավիր, Տեր Թորգոմ քահանաները։
Ամանորյա նվերներն էլ, Կայանավանի, Վազաշենի, Ազատամուտի համար՝ պատրաստված Համլետ Զարգարյանի և իր ընտանիքի կողմից, իսկ Սարիգյուղի, Սևքարի, Բերքաբերի, Ներքին Ծաղկավանի, Աչաջրի և Կիրանցի համար՝ գերմանահայ համայնքի կողմից՝ Առաջնորդական փոխանորդ Սերովբե վարդապետ Իսախանյանի նախաձեռնությամբ, ամբողջական դարձրին մանուկների տոնը։
Հիշեցնենք, որ Տավուշի թեմում ընթացքի մեջ է Սուրբ Ծննդյան և ամանորյա այցելությունների շրջանը, որը տևելու է դեկտեմբերի 21-27-ը, և 43 դպրոցների 2000 երեխաներ կմասնակցեն միջոցառումների այս շարքին։