Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Լևոն սարկավագ Հակոբյան

Լևոն սարկավագ Հակոբյան

Ծնվել է 1991թ-ի ապրիլի 30-ին Էջմիածնում:

1998-2008 թթ․ ուսանել է Էջմիածին քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում:

2008-2010թթ․ ուսանել է Սևանի Վազգենյան դպրանոցում։

2010-2014թթ․ ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:

2012թ-ին դեկտեմբերի 25-ին՝ Սբ. Ստեփանոս Նախասարկավագի տոնին, ձեռամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, ձեռնադրվել է սարկավագ։

2014թ-ին ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը՝ պաշտպանելով ավարտաճառ «Եկեղեցի-պետություն հարաբերությունները Խորհրդային Հայաստանում 1940-1991թթ․» թեմայով և ստացել աստվածաբանության մագիստրոսի կոչում:

2014-2015թթ․ ծառայության է կոչվել որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայրավանքում՝ որպես տեսչի օգնական։

2015-2018թթ․ ծառայության է կոչվել ՀՀ Զինված Ուժերի Հոգևոր Առաջնորդությունում՝ որպես գնդերեց։ Ծառայել է Նոյեմբերյանի և Իջևանի շրջաններում։

2018թ-ի օգոստոս ամսից ծառայության է անցել Տավուշի թեմում՝ որպես Սևքարի և Սարիգյուղի հոգևոր հովիվ։

 

Translate »