Խաչվերացի տոնին եպիսկոպոսական պատարագ Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցում
Այս տարի սեպտեմբերի 1-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին տոնում էր Խաչվերացը:
երկու տարի առաջ Խաչվերացի տոնին օծվել է Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցին: Երեկ նաև հավատավոր ժողովրդի երազանքի իրականացման վկայության օրն էր, 2 տարեկան էր դառնում հոգևոր հսկան: Խաչվերացի տոնը կատարվում է մեծ հանդեսով: Երեկոյան մի ափսեի վրա բազմեցնում են Կենաց փայտի մասունք պարունակող խաչը, այն զարդարում ռեհանով ու բազմերանգ ծաղիկներով և վրան վարդաջուր ցողում: Ապա խաչը թափորով բերում են եկեղեցու գավիթ և դրանով տյառնագրում աշխարհի չորս կողմերը:
Տավուշի թեմի գերաշնորհ առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը պատարագիչ էր Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, այնուհետև խաչի թափորը դուրս եկավ եկեղեցուց և օրհնվեցին աշխարհի չորս ծագերը: Խաչվերացի տոնին ներկա էին նաև ամբողջ հոյւսիս-արևելյան սհամնագոտու զինվորական դասը՝ հրամկազմն ու զինվորները:
Վերջում տեղի ունեցավ նաև մշակութային միջոցառում՝ ազգային երգ ու պար: