Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Ծաղկազարդի ժողովրդական ծեսի՝ Ծառզարդարի նախապատրաստության նպատակով Արևիկ Սոցիալ – Կրթական Կենտրոնի սաները հյուրընկալվեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ մեր համագործակցությունը սկսվեց Տեառնընդառաջի ժողովրդական ծեսի կազմակերպումից։ Ծառզարդարի ծեսը կազմակերպելու համար հրավեր ստացանք կրթահամալիրից և ճանապարհ ընկանք Երևան։

Մեր շատ սիրելի, հոգատար Հասմիկը Մաթևոսյանը և Քնարիկ Ներսիսյանը կրթահամալիրում մեզ համար շրջայց կատարեցին պատմեցին դպրոցի մասին։ Հանդիպեցինք Տիար Աշոտ Բլեյանին, ով մեր սաների հետ խոսեց կրթահամալիրի կարևոր սկզբունքներից։

Մեր սաները պատրաստեցին Ծաղկազարդի ծիսական ատրիբուտներ, սովորեցին տոնին հնչող երգեր, այցելեցին կրթահամալիրի բուսաբուծության լաբորատորիա։

Վերջում մեր փոքրերը մասնակցեցին կրթահամալիրի ավանդական Ուրբաթ-համերգին։

Շնորհակալ ենք կրթահամալիրի բոլոր աշխատակիցներին հոգատարության և գեղեցիկ օր նվիրելու համար։

« of 2 »

Translate »