Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային պայմանագրի ստորագրման արարողությունը Նոյեմբերյանի «Պապոնց տուն» սոցիալ-կրթական կենտրոնի շինարարության համար

«Պապոնց տան» կառուցումը մարդու արժանապատվության մասին է․․․
Նոյեմբերյանի Պապոնց Տուն սոցիալ-կրթական կենտրոն / Social-educational center Paponts Tunի շինարարության համար Ճապոնիայի կառավարությունը 70․000 USD դրամաշնորհ տրամադրեց Տավուշի թեմին։
Մարտի 19-ին ԿԳՄՍ նախարարությունում տեղի ունեացավ դրամաշնորհային պայմանագրի ստորագրման արարողությունը։
․․․2015թ-ից Նոյեմբերյանում գործում է «ՊԱՊՈՆՑ ՏՈՒՆ» սոցիալ-կրթական կենտրոնը։ Կենտրոնը գործում էր 20-րդ դարի սկզբին կառուցված խարխուլ շինությունում։ Կոնտրոնում գործում են կավագործության, նկարչության, կարպետագործության, շախմատի, ազգային ու եկեղեցական երգի, անգլերենի դասընթացներ։ Դասընթացներ են կազմակերպվում նաև երեխաների ծնողների համար։
Կենտրոնում գործում է նաև Ռաֆֆի և Սիլվա Ջիկերյան կիրակնօրյա, ինչպես նաև Տիգրան և Վալանթինա Մանկասարյանների անվան դպրոցները։
Նոր կառույցի շինարարությունը սկսվեց 2019թ-ի դեմտեմբեր ամսին և պատրաստ կլինի 6 ամսից։ Այն կծառայի Նոյեմբերյանի և հարակից գյուղերի 200 երեխաների, հատկապես, զանազան պատճառներով խոցելի դարձած ընտանիքներից։
«Սկզբունքը հոգևոր է՝ բարձր արժեքով, մարդու արժանապատվության գնահատումով»- ասաց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: