Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Կիրակնօրա դպրոցներ բացվեցին Տավուշի մարզկենտրոն Իջևանի համար 3 և 5 դպրոցներում:

Իջևան քաղաքի համար 5 դպրոցի դռան վերևում վազող տողով գնում էր .«Աստված Սեր է»: Ահա այսպիսի մեծագույն սիրով էլ շարունակվում է Տավուշի թեմի Կիրակնօրյա դպրոցների բացումը:

Իջևանի համար 5 դպրոցի Կիրակնօրյա դպրոց է հաճախելու շուրջ 80 աշակերտ: Դպրոցի տնօրենն իր խոսքում նշեց, որ Կիրակնօրյա դպրոցը գալիս է լրացնելու հանրակրթական դպրոցների բացը հոգևոր ու բարոյական դաստիարակության հարցում: Դպրոցը հանձնված է Իջևանի տարածաշրջանի հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանի հոգևոր խնամքին:

Իջևանի համար 5 դպրոցւոմ բացված Կիրակնօրյա դպրոցը հովանավորում է Տորոնտոյում ապրող Եսթեր Սարգիսեանը՝ Գարեգին Ա հոգելույս հայրապետի քույրը:

Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանն իր խոսքում նշեց,
«Այս օրերին անընդհատ ու ամենուր մեր Տիրոջ անունն է լսվում երեխաների շուրթերից, կարծես մեկը մյուսին արձագանքելով: Եվ սրանով դուք մաքրում, զտում եք երկիրը, երկինքն ու մեզ:»

«Կիրակնօրյա դպրոցի առաքելությունը ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև առաքինի մարդ կերտելը: …Այն, ինչ տվեցինք Աստծուն, եռապատիկ վերադառնալու է մեզ: Աստված վերացական չի: Շոշոփելի չլինելով հանդերձ՝ օդի պես մեզ անհրաժեշտ է: Նա մեր շնչառությունն է: Եվ մեր միջև, ինչպես գրել էիք՝ Աստված Սեր է, այդ Սիրո մեծագույն զգացումն է: Եվ թող Աստված բոլորիս պահի այդ Սիրո մեջ»:

Translate »