ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԻԿՏՈՐԻՆԱՆ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԻՋԵՎԱՆՈՒՄ
Մարտ ամիսը հիշարժան կլինի Տավուշի կիրակնօրյա դպրոցների համար:
Մարտի 6- ին Իջևանի թիվ 3-րդ դպրոցում կայացավ վիկտորինա՝ Իջևանի տարածաշրջանի բոլոր կիրակնօրյա դպրոցների մասնակցությամբ:
Հաղթող թիմը Ներքին Ծաղկավան գյուղի կիրակնօրյա դպրոցն է, որն էլ կմասնակցի մարզային փուլին, որտեղ կմրցեն մնացյալ տարածաշրջանների հաղթող թիմերը նույնպես . Դիլիջանի, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների կիրակնօրյաները:
Վիկտորինան իրականացվում է Աստվածաշնչյան թեմաներով:
Հիշեցնենք, որ Տավուշում այժմ կան 4 տասնյակից ավելի կիրակնօրյա դպրոցներ, ավելի քան 74 ուսուցիչ և 1974 աշակերտ:
Կիրակնօրյաները նպատակ ունեն զարկ տալու հոգևոր կրթությանը, արվեստի ճյուղերի զարգացմանը, եկեղեցու պատմության ուսումնասիրությանն ու քրիստոնեական արժեքների պահպանմանը:
Եկե՛ք սպասենք հաջորդ վիկտորինաներին և թիմերի հաղթանակներին: