Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐՆ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՏՈՆԵԼ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴՆ ՈՒ ԱՄԱՆՈՐԸ. ԴԻԼԻՋԱՆ

Դեկտեմբերի 21-ին Դիլիջանում կիրակնօրյա դպրոցի սաների Սուրբ Ծննդյան ավետիսով տրվեց այս տարվա ամանորյա միջոցառումների շարքի մեկնարկը։

«Լույս մանկանց» ծրագրի և «Սոֆիա Խաչատրյան-Ջեսուին» կիրակնօրյա դպրոցի սաներն իրենց ներկայացումներով ու խոսքերով ջերմությամբ ու սիրով լցրին դպրոցի դահլիճը։

Միջոցառմանը ներկա էին Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, կիրակնօրյայի ուսուցիչները, երեխաների ծնողները, ինչպես նաև Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը, ում հոգևոր խնամքի տակ է մանուկների հոգևոր դաստիարակությունը։ Ներկայացման ավարտին երեխաները նաև Սուրբ Ծննդյան նվերներ ստացան՝ պատրաստված ԵՀԽ «Կլոր Սեղան» գրասենյակի, ինչպես նաև Տավուշի թեմի մի խումբ լոսանջելեսաբնակ և կանադահայ բարեկամների կողմից։

Սա արդեն երկրորդ տարին է, որ տարվա ավարտը թեմի բոլոր կիրակնօրյա դպրոցներում նշանավորվում է հանդես-միջոցառումներով՝ դպրոցների սաների համար դառնալով իրենց սովորածն ամփոփելու, Սուրբ Ծնունդը տոնախմբելու և իրենց լույսից մնացածներին բաժին հանելու գեղեցիկ հնարավարություն։

25446215_1742148696095062_8287245394693524697_n
« of 12 »
Translate »