Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ԿՈԹԻԻ ԵՎ ԻՋԵՎԱՆԻ ԵՐԳՉԱԽՄԲԵՐԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ

ԿՈԹԻԻ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆ ՈՒ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ ԵՆ
Նոյեմբերի 26-ին սահմանապահ Կոթի գյուղի երգչախումբը տոնում էր իր գործունեության մեկամյակը։ Նույն օրը մեկ տարեկան դարձավ նաև Կոթիի կիրակնօրյա դպրոցը։ Այս գեղեցիկ իրադարձության առթիվ դպրոցում էին հավաքվել ոչ միայն կոթեցի մանուկներն ու նրանց ուսուցիչները, այլ նաև տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սմբատ քահանան, նրանց ծնողներներն ու ընկերները։ Երեխաներին շնորհավերեց նաև Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Առաջին ծննդյան տարեդարձը Կոթիի դպրոցի սաները նշեցին տոնական փոքրիկ ելույթով ու իրենց մասնակցությամբ նկարահանված «Խաղաղության երգի» տեսահոլովակի դիտումով։

ՆՈՒՅՆ ՕՐԸ ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲՆ ԷԼ ՆՇԵՑ ԻՐ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը՝ «Խաղաղության երգի» կատարողներից ևս մեկը, նույն օրը նշում էր իր կազմավորման երկուամյակը։

Արդեն ավանդաբար մանուկները խմբավար Քրիստինե Շերոյանի նախաձեռնությամբ հավաքվել էին Տավուշի թեմի առաջնորդարանում՝ իրար շնորհավորելու և միասին ուրախանալու։ Տավուշի Թեմի Մանկապատանեկան Երգչախումբն ի մի բերեց երկամյա աշխատանքի արդյունքները՝ առաջիկայում նոր հաջողությունների հասնելու պատրաստակամությամբ։

24067921_1733514483625150_5793097369467944448_n
« of 17 »
Translate »