Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Կոթիում Սուրբ Ծննդյան Ավետիսը հնչեց սահմանապահ մանուկների շուրթերից

«Փա՜ռք Աստծուն բարձունքներում, երկրի վրա Խաղաղություն ու մարդկանց մեջ հաճություն․․․»․ Ղուկաս 2․14

Կոթիում Սուրբ Ծննդյան Ավետիսը հնչեց սահմանապահ մանուկների շուրթերից՝ դառնալով խաղաղության պատգամ համայն աշխարհին։

Դեկտեմբերի 24-ին Տահույսում հերթական տոնական օրն էր՝ Կոթիի դպրոցում Ամանորի և Սուրբ ծննդյան ուրախությունն էին բերել սահմանապահ Ոսկեպարի ու Կոթիի կիրակնօրյա դպրոցների սաները։

Միջոցառման հյուրերն էին Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նաև Նոյեմբերյանի հոգևոր հովիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը, ում խնամքի ներքո են այս կիրակնօրյա դպրոցները։

Մանուկների տոնն ամբողջացավ Սուրբ Ծննդյան նվերներով, որոնք իրականություն են դարձել ԵՀԽ «Կլոր Սեղան» գրասենյակի, ինչպես նաև Տավուշի թեմի կանադահայ և լոսանջելեսաբնակ մի խումբ բարեկամների աջակցության շնորհիվ։

25660108_1743324369310828_1676580442785217994_n
« of 11 »
Translate »