ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ՄԱԳԻՍՏՐԱՆՏՆԵՐՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄՆԵՐՆ ՍՏԱՑԱՆ ՀԱՂԱՐԾՆԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
Հուլիսի 20, 2018
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայի շրջանավարտները, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի (ով նույնպես դասավանդում է ԵԿՊԿ-ում) հրավերով, ավարատական դիպլոմներն ստացան Հաղարծնում:
Ինքնատիպ ավարտական հանդիպումը մեկնարկեց Սրբազանի ողջույնով և աղոթքով:
Արարողությանը ներկա էին ԵԿՊԿ ռեկտորը, դասախոսներ, ծնողներ, ուսանողներ և այլ ուխտավորներ:
Շրջանավարտների կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկն անցավ բացառիկ կերպով՝ բացառիկ Տավուշ-ՏաՀույս աշխարհում։