ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ՈՒՂԱՆՈՂՆԵՐԸ ՏԱՎՈՒՇՈՒՄ
Մայիսի 21, 2017
Մայիսի 21-ին Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշում էին Երևանի Երևանի Կոմիտասի անվան Պետական կոնսերվատորիայի ուսանողները:
Օրն սկսվեց Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցում Պատարագով, ապա ուսանողներն ուղևորվեցին Իջևանի սահմանապահ զորամասերից մեկը: Երիտասարդների երգ ու պարի շնորհիվ զորամասում իսկական տոնական մթնոլորտ էր տիրում:
Արդեն երկրորդ տարին կազմակերպվող այս այցն ավանդաբար իր ամփոփումը գտավ Նոր Վարագավանքում՝ բազմադարյա պատերի խաղաղության մեջ հնչեցրած աղոթքով: