ՀԱԿՈԲԱՎԱՆՔԸ՝ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ՊԱՏԿԵՐԸ
Յոթերերդ դարում կառուցված, կաթողիկոսների նստավայր հանդիսացած Հակոբավանքն այսօր ավերված վիճակում է, ինչպես մեր շատ ու շատ վանքեր։Ինչպես նշեցին Տավուշի և Արցախի թեմերի առաջնորդները՝ Բագրատ և Վրթանես Սրբազանները, մեր տաճարների վիճակն ուղիղ արտացոլանքն է մեր կյանքի՝ ավերված ու լքվա՞ծ, թե՞ շեն ու ծաղկող։
Հակոբավանքի վերականգնումը և շրջակա ենթակառուցվածքների ստեղծումը կարող է դառնալ Արցախի նոր կյանքի խորհրդանիշն ու սնուցող աղբյուրը։
Վրթանես Սրբազանն ասել է․- «Մեր դաշտային Արցախը, Նախիջևանը նայենք՝ ոչինչ չի մնացել, ամբողջն ավիրել են: Այսօր պետք է մեր ազգն ինքն իր հետ «պայմանագիր» կնքի այն մասին, որ այլևս տալու բան չունենք թշնամուն: Եթե ամեն մարդ իր մեջ նման հստակ որոշում կայացնի, դա կդառնա ազգային դաշինք»։
«Մեր սիրտը հաղթանակի հետ է, և թող այն սկսվի, վերստին մեր առջև հառնի Հակոբավանքի վերականգնումով» – ասել է Բագրատ Սրբազանը։
․․․Միացի՜ր Հակոբավանքի վերականգնման նախագծին, արա՜ ցանկացած ներդրում https://hakobavank.am/